ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎԱՅԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ
Հարգելի այցելու

Բարի գալուստ ՀՀ արդարադատության նախարարության միասնական վիճակագրական շտեմարան: Ներկայացվող համակարգը նախատեսված է ՀՀ ԱՆ-ն կողմից համակարգվող չորս կառույցների՝ ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի ու Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունների, Հարկադիր կատարման ծառայության ու Դատական համակարգերի վիճակագրական տվյալների ներկայացման եւ վերլուծությունների իրականացման նպատակով: Համակարգում ամփոփված են նախապես սահմանված ցուցանիշների ցանկեր, որոնք կարող եք դիտել գծապատկերի կամ աղյուսակի տեսքով, ինչպես նաեւ արտածել «.csv» ձեւաչափով:

ՔԿԱԳ բաժնում ներկայացված են ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների հիման վրա կենսական (Vital) ցուցանիշների վիճակագրական շտեմարանի ընտրված ցուցանիշներ: Ցուցանիշները համադրված են ՀՀ բնակչության պետական ռեգիստրի եւ ՀՀ առողջապահության նախարարության ծննդյան, մահվան եւ պերինատալ մահվան մասին բժշկական վկայագրերի միասնական էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ եւ ապահովում են ներկայացվող տվյալների առավելագույն արդիականությունն ու համապարփակությունը: Ցուցանիշները ներկայացված են համաձայն Միավորված ազգերի կազմակերպության Առողջապահական համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված մեթոդաբանության եւ ցանկի: